Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարված իրավիճակ՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստից առաջ

12:50, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Լարված իրավիճակ՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստից առաջ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը։
     Այս պահին դատարանում լարված իրավիճակ է, կարգադրիչները պահանջում են, որպեսզի փաստաբանները բացեն իրենց պայուսակները՝ զննություն իրականացնելու համար։ «Նրանք իրավունք չունեն մեր՝ պաշտպաններիս պայուսակները զննելու: Մենք դա թույլ չենք տա: Մեզ զայրացնում է նաև այն հանգամանքը, որ կարգադրիչները բացի քաղաքացիների անուն-ազգանունները գրանցելուց, գրանցում են նաև անձնագրի տվյալները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
     Այս գործով դատական առաջին նիստը տեղի է ունեցել մայիսի 26-ին, այն հետաձգվել մեղադրյալներից մեկի դատապաշտպան չունենալու պատճառով:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ, որի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել են Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Արթուր Մովսիսյանը և Սմբատ Գալոյանը:

Լարված իրավիճակ՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստից առաջ
4374 | 1
Facebook