Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Միայն ինքնավստահ և մեծամիտ մարդը չունի վախեր ու կասկածներ». Վիգեն Չալդրանյան

13:00, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
«Միայն ինքնավստահ և մեծամիտ մարդը չունի վախեր ու կասկածներ». Վիգեն Չալդրանյան

«Զբաղվածություն միշտ էլ կա և ուրիշ կերպ չի կարող լինել ստեղծագործող մարդու համար: Հավանաբար հիմա ամենազբաղված շրջանն է, որովհետև մի քանի բան միանգամից համատեղվեց: Շատ կարևոր առաքելություն եմ ստանձնել, պետք է փորձեմ դրա տակից դուրս գալ` բնավ չփորձելով լքել կինոն, եթե թույլ տա Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանն, ում խոսքով` առ այսօր իրեն զերծ էր պահում բոլոր տեսակի հարցազրույցներից, որովհետև այս ընթացքում խմորվում էր կարևորագույն մի հարց, որն արդեն 25 տարի ծառացել է թատրոնի կոլեկտիվի առջև: «Դա շենքի հարցն էր: Թատրոնը հիմնադրման օրվանից իր գոյությունն սկզբում ապահովել է Լրագրողների տանը, և արդեն 18 տարի է` Թատերական ինստիտուտի ուսումնական թատրոնում: Այս 25` երկարաձիգ տարիների ընթացքում անընդհատ այդ հարցն արդիական էր: Շուտով, արդեն կառավարական մակարդակով որոշում կլինի նախադեպը չունեցող մի բան. 25 տարվա անկախության ընթացքում առաջին անգամ պետության կողմից կառուցվելու է թատրոնի շենք: Եթե հավատանք պետական այրերին, ապա մինչև 2018-ի վերջ շենքը պատրաստ կլինի»,- նշեց գեղարվեստական ղեկավարը:
     Անդրադառնալով թատերական դաշտում առկա քննարկումներին, թե որքանով էր տեղին կինոռեժիսորի` թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվելը, Վիգեն Չալդրանյանը նշեց, որ որևէ գործ ղեկավարելուց միշտ էլ կա մտավախություն:
     «Միայն ինքնավստահ և մեծամիտ մարդը չունի վախեր ու կասկածներ, բայց պիտի ճիշտ նժարի վրա դնես, թե արդյոք այսօր ինչ առաքելություն ես ստանձնում: Իհարկե, կան կասկածներ, բայց քանի որ ես խումբը լավ գիտեմ, խմբի հետ բեմադրություն եմ արել, դերասաններին էլ շատ եմ սիրում, դա վստահություն է ներշնչում»:
     Վիգեն Չալդրանյանը Համազգային թատրոնում հատուկ փոփոխությունների մտադրություն չունի.
     «Եթե դու գալիս ես քո ձեռագրով, դա արդեն փոփոխություն է, ոչինչ չպետք է փոխվի, պարզապես դու պիտի անես քո խաղացանկը, քո ռեժիսուրան ու հրավիրես այն մարդկանց, որոնց գեղագիտությունն ու ռեժիսուրան քեզ մոտ են: Սա է միակ փոփոխությունը, որ պիտի լինի թատրոնում»,- նշեց ռեժիսորը:
     Վիգեն Չալդրանյանն, ով այս տարի առաջին անգամ «Արտ ֆեստ» միջազգային փառատոնում ստանձնում է ժյուրիի նախագահի պաշտոնը, խոստովանում է, որ միշտ էլ հաճելի է երիտասարդների հետ գործ ունենալը:
     «Որևէ մեկը, եթե սկսում է գանգատվել երիտասարդներից, դա ծերության նշան է: Չկա վատ սերունդ, որովհետև մի ժամանակ էլ մենք էինք մեր հայրերի համար անհասկանալի: Պետք է կարողանաս քո ժամանակի զարկերակը բռնել և հասկանալ մյուս սերնդին: Երջանիկ է այն հասարակարգը, որտեղ ավագ և երիտասարդ սերնդի միջև անջպետը շատ խորը չէ»,- կարծում է կինոռեժիսորը:

4921 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am