Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բյուզանդական բնակավայրում հայտնաբերվել է 7500-ամյա շաղափ

21:10, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
Բյուզանդական բնակավայրում հայտնաբերվել է 7500-ամյա շաղափ

Բյուզանդական հին Բուրսա քաղաքում, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, հայտնաբերվել է հնագույն արտեֆակտ, որն, ինչպես ենթադրում են հետազոտողները, կայծքարե շաղափ է: Դրա տարիքը հաշվվում է 7,5 հազար տարով:

Արտեֆակտը գտնվել է Ակտոպրակլիկ բնակավայրի պեղումների ժամանակ: Հնարավոր է, որ այս շաղափը կիրառվել է զարդերի վրա անցքեր անելու նպատակով:

Կայծքարե ծայրն ամրացվել է փայտին, որն էլ իր հերթին ամրացված է եղել այն պտտող մեխանիզմին՝ բաղկացած փայտից ու պարանից: Շաղափը կարողացել է անցքեր անել փայտի և փափուկ քարերի վրա:

Բյուզանդական բնակավայրում հայտնաբերվել է 7500-ամյա շաղափ
Բյուզանդական բնակավայրում հայտնաբերվել է 7500-ամյա շաղափ
7472 | 0
Facebook