Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատում ՌԴ հանդեպ պատժամիջոցները սաստկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել

11:50, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
ԱՄՆ Սենատում ՌԴ հանդեպ պատժամիջոցները սաստկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել
     ԱՄՆ Սենատի հանրապետական և դեմոկրատ անդամները երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցմների փաթեթի ընդունման մասին որոշում են կայացրել։ Նոր պատժամիջոցներով Միացյալ Նահանգները մտադիր է պատժել Ռուսաստանին նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավին միջամտելու համար։ Բանկերի և ներդրումների հարցերով զույգ հանձնաժողովների անդամները հայտարարել են, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժիչ միջոցները կներառվեն Իրանի հանդեպ պատժամիջոցների օրինագծի մեջ, որպեսզի արագացվի դրա ընդունումը։
     Նոր պատժամիջոցները կվերաբերեն ռուսաստանյան կոռումպացված ներկայացուցչություններին ու անձնանց, ովքեր խախտել են մարդու իրավունքները, զենք են մատակարարել Սիրիայի իշխանություններին և կապ ունեն Ռուսաստանի կառավարության անունից իրականացված քիբերհարձակումների հետ։ Նոր պատժամիջոցներ կկիրառվեն նաև ռուսաստանյան արդյունաբերության առանցքային ուղղությունների նկատմամբ, ինչպիսին լեռնարդյունահանումն է, մետալուրգիան, նավաշինությունն ու երկաթգծերի շինարարությունը։
     Պատժամիջոցների սաստկացման վերաբերյալ փաստաթղթում հատուկ դրույթ կա, որը ԱՄՆ նախագահին արգելում է չեղարկել կամ մեղմացնել ՌԴ հանդեպ պատժամիջոցները։
10555 | 0
Facebook