Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ավելի քան 1500 ցուցարար է ձերբակալվել․ Նավալնին 30 օրով կալանավորվել է

10:50, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ավելի քան 1500 ցուցարար է ձերբակալվել․ Նավալնին 30 օրով կալանավորվել է
     Ինչպես հայտնի է, երեկ զանգվածային ցույցեր են անցկացվել Ռուսաստանի ողջ տարածքում, որոնք ուղեկցվել են բռնություններով ու ձերբակալություններով։ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ձերբակալվածների թիվը հասել է 890-ի, իսկ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 820 ցուցարար։ Իսկ մինչ այդ առաջին ձերբակալությունները եղել են Վլադիվոստոկում, Բլագովեշչենսկում և Կազանում։
     Միացյալ Նահանգները քննադատությամբ է հադես եկել Ռուսաստանում իրականացված զանգվածային ձերբակալությունների հետ կապված։ «ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է ողջ Ռուսաստանում հարյուրավոր խաղաղ ցուցարարների ձերբակալությունը»,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը։

Սփայսերն ընդգծել է, որ խաղաղ ցուցարարների, իրավապաշտպան կազմակերպությունների աշխատակիցների և լրագրողների ձերբակալությունները հակասում են ժողովրդավարության հիմնական արժեքներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կոչ են արել Մոսկվային ազատ արձակել բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին։
     Հիշեցնենք նաև, որ երեկ Մոսկվայում իր տան դիմաց ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ, Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալինի։ Այսօր Մոսկվայի դատարանը նրան 30 օրով կալանավորելու որոշում է կայացրել։

5732 | 5
Facebook