Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Գագիկ Սուրենյանը՝ երեկ տեղացած հորդառատ անձրևի ու մոտեցող հաջորդ ցիկլոնի մասին

10:55, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Գագիկ Սուրենյանը՝ երեկ տեղացած հորդառատ անձրևի ու մոտեցող հաջորդ ցիկլոնի մասին
     «Հունիսի 12-ին Երևանի հորդառատ անձրևի մասով պետք է ասեմ, որ քաղաքում 1 ժամում տեղացել է 13-14 մմ անձրև, ընդ որում, այդ քանակության մեծ մասը թափվել է 10-15 րոպեում։ Նաև ուզում եմ նշել, որ 13-14 մմ անձրևը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի մոտ 50%-ը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը՝ տեղեկացնելով, որ հունիսի 14-ի երեկոյան հաջորդ ակտիվ ցիկլոնն է մոտենում Հայաստանին, որը շրջանների զգալի մասում կուղեկցվի անձրևով, առանձին հատվածներում՝ կարկտով և քամու ուժգնացմամբ։
     Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ուժեղ կարկուտ ու ջրհեղեղ է տեղացել հանրապետությունում։ Համացանցում տարածվել են Լենինգրադյան փողոցի, Մաշտոցի պողոտայի լուսանկարներն ու տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչպես են մեքենաները կիսով չափ հայտնվել ջրի մեջ։
Երեկ տեղացած հորդառատ անձրևի հետևանքները

«Երեկ 1 ժամում տեղացել է 13-14 մմ անձրև». Գագիկ Սուրենյան
8783 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am