Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

«Ելք»-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ Գագիկ Հարությունյանը․ «Հրապարակ»

10:00, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
«Ելք»-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ Գագիկ Հարությունյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Կընտրեն նոր վարչություն ու կներկայացնեն անելիքները՝ հռչակելով, որ կուսակցությունը կողմ է «արտահերթ» լուծումներին։ Եվս մեկ անգամ կշեշտվի քաղաքական ուժերի խոշորացման կարևորությունը, ի դեպ, այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենում տարբեր ուժերի ղեկավարների, ինչպես նաև Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի հետ, առաջարկվել է մեկ կուսակցություն դառնալ։
     «Հրապարակ»-ի աղբյուրի պնդմամբ, «Ժառանգությունում» մեծ ամբիցիաներ չունեն և պատրաստ են խոշոր միավորման դեպքում անգամ հրաժարվել բրենդային անվանումից։ Շաբաթ օրն էլ ընդլայնված կազմով խորհրդի նիստ է տեղի ունեցել, մասնակցել են և Արմեն Մարտիրոսյանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը։ Քննարկել են ԱԺ ընտրությունների հարցը, թե ճի՞շտ էր արդյոք ՕՐՕ դաշինքի ձևավորումը, ինչ կլիներ, եթե «Ժառանգությունը» միայնակ մասնակցեր կամ «Ելք»-ի հետ։
     Հանգել են այն մտքին, որ իշխանությունը ցանկություն չի ունեցել «Ժառանգությանը» խորհրդարան տանելու, և «Ելք»-ի հետ բանակցություններն էլ այդ պատճառով են տապալվել։ Շարքերին ավելի համոզիչ թվալու նպատակով հնչել է նաև այն միտքը, որ «Ելք»-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»։
     Մանրամասները՝ թերթի համարում։

3466 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am