Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

ՄԻՊ-ն առաջարկում է խստացնել քրեական պատասխանատվությունը՝ փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու համար

20:05, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
ՄԻՊ-ն առաջարկում է խստացնել քրեական պատասխանատվությունը՝ փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որովկխստացվի քրեական պատասխանատվությունը փաստաբանի աշխատանքը խոչնդոտելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած մոնիթորիգի և ստացված բողոքների քննարկմանարդյունքում վեր են հանվել խնդիրներ՝ կապված ազատությունից զրկման վայրերում փաստաբանի աշխատանքըխոչընդոտելու, այդ վայրեր փաստաբանների անարգել մուտքի հետ: Այս խնդիրների լուծումն ունի առանցքայիննշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատվերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար:

Ըստ այդմ, Պաշտպանի աշխատակազմում մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններնախատեսող օրենքի նախագիծ:

Նախագծի ընդունմամբ գործնականում առավել լիարժեք կիրացվի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավականակտերով փաստաբանին վերապահված իրավասությունը, կապահովվի փաստաբանի առավել անխոչընդոտ աշխատանքը ևիրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների առավել լիարժեք իրացումը:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

  • ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմիսուբյեկտ, պաշտոնատար անձից բացի, կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, որը խոչընդոտել է փաստաբանիօրինական գործունեությունը` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման: Ըստ այդմ, նախագիծը լրացնելառանձին մասով:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելովփաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել,ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով:
  • Քրեական օրենսգրքի հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունըխոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկմանցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:

Վերոնշյալ նախագիծը և դրա հիմնավորումը դրվել են շրջանառության մեջ: Պաշտպանի կողմից նախագիծը կներկայացվի նաևիրավապաշտպան կազմակերպություններին՝ կարծիքի:

2151 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am