Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները

15:15, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները
     Արցախի Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքի դպրոցում իրենց ուսումն են շարունակում Թալիշից տեղափոխված ընտանիքների երեխաները: Դպրոցն այս պահին ունի 23 աշակերտ, իսկ սեպտեմբերին կհամալրվի ևս 3-ով: Տնօրեն Տանյա Մեժունցի խոսքով՝ թիվը դեռ կավելանա: «Մինչ սեպտեմբեր մի քանի ընտանիքներ կան, որ տեղափոխվելու են Ալաշան: Թալիշում ունեինք 102 աշակերտ, իսկ այստեղ 23-ն են»:
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները

     Ալաշանի դպրոցում այս տարի նույնպես հնչել է Վերջին զանգը՝ չնայած նրան, որ ավարտում էր ընդամենը մեկ աշակերտ: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Տանյա Մեժունցը պատմում է, որ Վերջին զանգի արարողությանը ներգրավված են եղել նաև դպրոցի մյուս աշակերտները:
     Ալաշանի դպրոցի շենքում 1992-94 թվականներին հոսպիտալ է գործել: Այսօր դպրոցում դասավանդող ուսուցիչների մեծ մասը Թալիշի դպրոցից են տեղափոխվել: «Ռուսերենի և կենսաբանության ուսուցիչներն ամուսիններ են, պայմանագրային են, Հայաստանի Ստեփանավան քաղաքից են եկել, մնացածը Թալիշից են: 20 ուսուցիչ են եղել, հիմա մնացել են 13-ը»:
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները

     Ալաշանի դպրոցի կազմակերպչական գծով տնօրենի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասում է, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո երեխաների հոգեբանության մեջ փոփոխություններ են նկատվում: «Երեխաների հոգեբանության մեջ տարբերություններ կան, հիմա ավելի նյարդային են»: Վերջինն ապրիլից հետո ընտանիքով տեղափոխվել է Ալաշան: Ասում է՝ ընտանիքը բաժանվել է երկու մասի: «Մեր կյանքը փոխվեց, սկզբում ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան՝ Չարենցավան, հետո երբ դպրոցը բացվեց, այստեղ եկանք: Ընտանիքիս մի մասը մնացել է Հայաստանում: Երկու աղջիկ ունեմ: Մի սենյակում ենք ապրում: Շատ դժվար է, հանգստյան օրերին ենք գնում, տենսում, գալիս: Այստեղ ապագա չեմ տեսնում, եթե պետք է մշտական մնանք, կմնանք Թալիշում»,- եզրափակում է նա:
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները
Թալիշցի քանի աշակերտ է ուսումը շարունակում Ալաշանում և ինչ սպասելիքներ ունեն ուսուցիչները

     Նշենք, որ առաջիկայում Ալաշանում կկառուցվի նաև մանկապարտեզ:
1988 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am