Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Դեբեդ գետում հայտնաբերված երեխայի մահվան համար մեղադրանք է առաջադրվել դաստիարակչուհուն

17:10, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
Դեբեդ գետում հայտնաբերված երեխայի մահվան համար մեղադրանք է առաջադրվել դաստիարակչուհուն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակչուհուն՝ մանկահասակ երեխայի մահվան համար:
     Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, Դեբեդ գետի ափին հայտնաբերվել էր 2013թ. ծնված տղա երեխայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։
     Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
     Արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երեխան նախադպրոցական ուսումնական հաստատության շենքից դուրս է եկել պատասխանատու անձի անփութության հետևանքով։ Մասնավորապես՝ ստորագրված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Լոռու մարզի բնակչուհին աշխատել է նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ որպես դաստիարակ, ում պարտականությունների մեջ է մտել հսկողություն իրականացնել իրեն վստահված երեխայի նկատմամբ։ Սակայն դրսևորված անգործության և անփութության հետևանքով մանկահասակ երեխան, ով ունեցել է խոսքի որոշ խնդիրներ, միայնակ դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից և գնացել շուրջ 300 մ հեռավորության վրա գտնվող Դեբեդ գետի ուղղությամբ, որի ափին էլ հայտնաբերվել է փոքրիկի դին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում:
     Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

3051 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am