Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտիկը, նոկաուտի ենթարկվելուց հետո, կոմայի մեջ է ընկել

17:00, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
Բռնցքամարտիկը, նոկաուտի ենթարկվելուց հետո, կոմայի մեջ է ընկել

Կիսաթեթև քաշային կարգում հանդես եկող ամերիկացի բռնցքամարտիկ Դանիել Ֆրանկոն կոմայի մեջ է ընկել՝ մենամարտի ընթացքում հայրենակցից՝ Խոսե Խարոյից նոկաուտի ենթարկվելուց հետո։ USBA տիտղոսի համար պայքարում նոկաուտի ենթարկվելուց հետո բռնցքամարտիկն անհապաղ հոսպիտալացվել է։ Նրա մոտ արյան զեղում է հայտնաբերվել, ապա մարզիկը վիրահատվել է։ Այս պահին Ֆրանկոն կոմայի մեջ է։ Նրա մենեջեր Ռեյ Չապարոն նշել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում հստակ տեղեկություններ կլինեն բռնցքամարտիկի առողջական վիճակի մասին։

14038 | 1
Facebook