Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Իգլայի» գործով կալանավորվածը հարցաքննվել է

16:40, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
«Իգլայի» գործով կալանավորվածը հարցաքննվել է

Մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Սանասար Գաբրիելյանի պաշտպան` Կարապետ Աղաջանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը հարցաքննվել է. «Հեռախոսային գաղտնալսումների մասով իմ պաշտպանյալը հարցաքննվել է: Հարցաքննության ընթացքում տեղեկացրել է, որ գաղտնալսված զրույցը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ իր պաշտպանյալը հեռախոսազրույց է ունեցել նաև Սամվել Բաբայանի հետ, բայց այլ թեմայի շուրջ է զրույցն ընթացել:
     Ավելի վաղ Սամվել Բաբայանի պաշտպանը տեղեկացրել էր, որ առերեսում դեռևս տեղի չի ունեցել:
     Հիշեցնենք, որ մարտի 22-ին Սամվել Բաբայանը կալանավորվել է Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման կասկածանքով: Նույն կասկածանքով ձերբակալվել է ևս երկու անձ, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, ղեկավարվել են Բաբայանի ցուցումով: Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Իրենց առաջադրված մեղադրանքը նրանք չեն ընդունել:

2788 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am