Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ 25 հազար դոլար, մենք ենք կարել շորը»․ Սամվել Ալեքսանյանը՝ դստեր հարսանիքի մասին

14:25, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
«Ի՞նչ 25 հազար դոլար, մենք ենք կարել շորը»․ Սամվել Ալեքսանյանը՝ դստեր հարսանիքի մասին
     «Մեր երեխու հարսանիքին հայկական երգիչ-երգչուհիներ են եղել։ Զգե՞ստը, ո՞վ ա ասում՝ թանկարժեք, մենք ենք շորերը կարել, ի՞նչ 25 հազարդ դոլար»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դստեր հարսանիքին՝ ասաց Սամվել Ալեքսանյանը։
     Հիշեցնենք՝ մոտ երկու շաբաթ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի շքեղ հարսանիքը, որին հրավիրված են եղել մեծ թվով անձինք նաև արտերկրից։
     Հարցին՝ Ձեզ միլիոնատեր համարո՞ւմ եք, ասաց․ «Ո՞րդից միլիոնատեր ընձի, իմ կարողությունը գրված է, ես շատ գիտեմ՝ ինչի են ինձ օլիգարխ ասում»։
12287 | 4
Facebook