Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Բնության մեջ ավելորդ ոչինչ չկա». կբացվի Լիլիա Սեդրակյանի հեղինակած գեղանկարների և կոլաժների ցուցահանդեսը

22:15, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
«Բնության մեջ ավելորդ ոչինչ չկա». կբացվի Լիլիա Սեդրակյանի հեղինակած գեղանկարների և կոլաժների ցուցահանդեսը

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հունիսի 14-ին տեղի կունենա Լիլիա Սեդրակյանի հեղինակած գեղանկարների և կոլաժների ցուցահանդեսի բացման արարողությունը, «Պայքար» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև նրա մոդելավորած հագուստի ցուցադրությունը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը։
     Լիլիա Սեդրակյան ծնվել է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: Սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում՝ ցուցաբերելով գերազանց առաջադիմություն: Այժմ պատրաստվում է ընդունվել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: Նկարչությամբ զբաղվել է դպրոցն ավարտելուց հետո: Ներկայանում է բազմաժանր աշխատանքներով՝ գեղանկար, կոլաժ, վիտրաժ, բատիկա, գոբելեն, հագուստի մոդելավորում։ «Բնության մեջ ավելորդ ոչինչ չկա»․ այս միտքն առաջ տանելով ստեղծել է կոլաժներ և հագուստներ՝ վերցնելով հին իրեր և կտորեղեն, որոնք վաղուց անտեսված էին:
     Հեղինակել է «Պայքար» վիպակը՝ մարդկային ճակատագրերի, բարու և չարի, մի փոքրամարմին աղջնակի դժվարագույն կյանքի պայքարի մասին:

«Բնության մեջ ավելորդ ոչինչ չկա». կբացվի Լիլիա Սեդրակյանի հեղինակած գեղանկարների և կոլաժների ցուցահանդեսը
«Բնության մեջ ավելորդ ոչինչ չկա». կբացվի Լիլիա Սեդրակյանի հեղինակած գեղանկարների և կոլաժների ցուցահանդեսը
2305 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am