Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Խաղացինք շատ խորհրդանշական մի վայրում՝ Ռոստովի առաջին հայկական թատրոնի շենքում». Ագնեսա Շահնազարյան

14:40, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
«Խաղացինք շատ խորհրդանշական մի վայրում՝ Ռոստովի առաջին հայկական թատրոնի շենքում». Ագնեսա Շահնազարյան

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերադարձել է ռուսաստանյան հյուրախաղերից: Վահե Շահվերդյանի բեմադրած «Խնայեցե՛ք տղամարդկանց» կատակերգությունն Անապա և Ռոստով քաղաքներում արժանացել է ջերմ ընդունելության: Թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանի բնորոշմամբ՝ սա դեռևս հետախուզում էր.
     «Ռոստովի հյուրախաղն ամբողջությամբ իմ նախաձեռնությունն էր և իրականացվեց տեղի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի օժանդակությամբ: Մայիսի 24-ին մենք խաղացինք շատ խորհրդանշական մի վայրում՝ Ռոստովի առաջին հայկական թատրոնի շենքում:

«Մենք խաղացինք շատ խորհրդանշական մի վայրում՝ Ռոստովի առաջին հայկական թատրոնի շենքում». Ագնեսա Շահնազարյան

«Խնայեցե՛ք տղամարդկանց» ներկայացման պրեմիերան կայացավ հենց այս քաղաքում: Մայիսի 25-ին խաղացինք Անապայում, երկու քաղաքներում էլ, ցավոք, ռուսերեն, որովհետև մեր հայրենակիցներից շատերն արդեն դժվարությամբ են ընկալում հայերենը: Բացի այդ, դահլիճում նաև մեծ թվով ռուսներ կային»:
«Մենք խաղացինք շատ խորհրդանշական մի վայրում՝ Ռոստովի առաջին հայկական թատրոնի շենքում». Ագնեսա Շահնազարյան
«Մենք խաղացինք շատ խորհրդանշական մի վայրում՝ Ռոստովի առաջին հայկական թատրոնի շենքում». Ագնեսա Շահնազարյան

     Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանն արդեն մի քանի ամիս է ինչ պաշտոնավարում է, և նրա հավաստմամբ` այս ընթացքում թատրոնում մի շատ կարևոր բան է փոխվել` մթնոլորտը:
     «Բոլորը հաճույքով են գալիս աշխատանքի, և յուրաքանչյուրը փորձում է մի բան անել թատրոնի համար: Շատ հաճելի է, երբ մտնում ես թատրոն ու տեսնում, որ դերասանը զբաղված է մի գործով, որն ամենևին էլ իր պարտականությունների մեջ չի մտնում: Ներքին հարդարման ինչ-ինչ աշխատանքներ ենք փորձում իրականացնել: Շատ կարևոր մի բան ևս. թատրոնը վերականգնեց կապը տեղի իշխանությունների հետ, որն իսպառ վերացել էր: Թատրոնն ու իշխանությունը ոչ մի կապ չունեին միմյանց հետ, իսկ այժմ փորձում են աջակցել՝ ինչով հնարավոր է»,- նշում է թատրոնի տնօրենը:
«Մենք խաղացինք շատ խորհրդանշական մի վայրում՝ Ռոստովի առաջին հայկական թատրոնի շենքում». Ագնեսա Շահնազարյան
«Մենք խաղացինք շատ խորհրդանշական մի վայրում՝ Ռոստովի առաջին հայկական թատրոնի շենքում». Ագնեսա Շահնազարյան

     Նրա խոսքով` աշնանը փոփոխություններն ակնհայտ կլինեն: «Չեմ խոսում շենքի հիմնանորոգման մասին, որովհետև դա մեծ գումարների հետ է կապված, բայց խնդիրը, իսկապես, շատ լուրջ է»:
     Նշենք, որ հինգ ամիսների ընթացքում Վանաձորի թատրոնն ունեցել է երկու պրեմիերա՝ «Ծառերը կանգնած են մահանում» և «Չառլիի մորաքույրը»: Առաջիկա պրեմիերաների ցանկում է «Մեծապատիվ մուրացկանները»՝ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ: Հուլիսին կկայանա «Խնայեցե՛ք տղամարդկանց» կատակերգության հայաստանյան պրեմիերան:

1668 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am