Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առնվազն 12 զոհ, 30-ից ավելի վիրավորներ. Ռուսաստանում ուխտգնացների ավտոբուս է վթարվել

11:50, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
Առնվազն 12 զոհ, 30-ից ավելի վիրավորներ. Ռուսաստանում ուխտգնացների ավտոբուս է վթարվել

Ռուսաստանում Իրկուտսկ-Չիտա ավտոճանապարհին ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել:

Ինչպես հայտնում է BBC գործակալությունը, վթարի հետևանքով 30-ից ավելի վիրավոր կա։ Ըստ իշխանությունների՝ տարածաշրջանի սրբատեղիներ ռուս ուղղափառ եկեղեցու ուխտավորների տեղափոխող ավտոբուսում 51 մարդ է եղել: Ավտոբուսը կողաշրջվել է:

Տեղական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ վթարի վայրի մոտակայքում ավտոճանապարհի վրա աշխատանքներ էին իրականացվում: Անդրբայկալյան նահանգում հունիսի 13-ը սգո օր է հայտարարվել:

9995 | 0
Facebook