Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան 2 նահանգ պատրաստվում է դատի տալ Դոնալդ Թրամփին

11:30, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
Ամերիկյան 2 նահանգ պատրաստվում է դատի տալ Դոնալդ Թրամփին

ԱՄՆ Մերիլենդ նահանգի և Կոլումբիա շրջանի գլխավոր դատախազները պատրաստվում են դատական գործ հարուցել ընդդեմ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի: Նրանք երկրի առաջնորդին մեղադրում են սահմանադրության հակակոռուպցիոն կետերի խախտման և պաշտոնն ստանձնելուց հետո «արտասահմանյան կառավարություններից միլիոնավոր դոլարներ» ստանալու համար: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:

Նշվում է նաև, որ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը չի լքել իր հիմնադրած բիզնեսում ղեկավար պաշտոնները: Դատախազները մատնանշում են, որ նա պաբերաբար ֆինանսական հաշվետվություններ է ստացել իր կազմակերպություններից:

Լրատվականի տվայլներով, եթե դաշնային դատավորն ընդունի հայցը, ապա գլխավոր դատախազները նախ և առաջ կպահանջեն Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագիրը՝ նրա բիզնեսում արտասահմանյան գործարքների ծավալը պարզլու համար:

11532 | 3
Facebook