Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Վատ չեք զգո՞ւմ, որ կեղծ դիտորդ լինելու մասին հարցեր ենք տալիս»․ լրագրողները՝ հանրակրթության վարչության նորանշանակ պետին

11:05, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
«Վատ չեք զգո՞ւմ, որ կեղծ դիտորդ լինելու մասին հարցեր ենք տալիս»․ լրագրողները՝ հանրակրթության վարչության նորանշանակ պետին
     «Կարծում եմ, որ կրթական համակարգի ներկայացուցիչը չպետք է քաղաքականացված լինի, ու եթե աշխատանքից հետո մարդն ունի քաղաքական գործունեություն, դա չպիտի անդրադառնա կրթության վրա։ Ես, լինելով դպրոցի տնօրեն ու ՀՀԿ անդամ, երբևէ չեմ խառնվել, հեռու եմ մնացել ու եթե ինչ որ բան արել եմ, արել եմ աշխատանքից հետո»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի համար աշխատելու լուրերին։
     Հիշեցնենք՝ նրա անվան շուրջ տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ Երևանի ավագանու ընտրություններում կեղծ վկայակավ որպես դիտորդ է ներկայացել։
     Երբ լրագրողները հարց ուղղեցին՝ վատ չի՞ զգում, որ հանրակրթության վարչության պետին կեղծ վկայականի հետ կապված հարցեր են ուղղում, ասաց․ «Նման բան չկա։ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է»։
3401 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
yes
yes 12:05, 12.06.2017
anasun