Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Մի քանի օրից կբացվի «Սայաթ-Նովա» փառատոնը

15:15, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
Մի քանի օրից կբացվի «Սայաթ-Նովա» փառատոնը

Հունիսի 16-ին Թբիլիսիում կմեկնարկի և հունիսի 18-ին Երևանում կավարտվի «Սայաթ-Նովա» փառատոնը, որը կազմակերպել է Music of Armenia-ն։ Երկորդ անգամ անցկացվող այս փառատոնին մասնակցում են հարևան երկու երկրների երաժիշտներ։
     Հունիսի 16-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում ելույթ կունենան հայ և վրացի երաժիշտներ, հունիսի 17-ին Երևանի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում հանդես կգա «Ջնար» անսամբլը, հունիսի 18-ին «Մեգերյան կարպետ»-ում փառատոնը կեզրափակի «Սայաթ-Նովա» անսամբլը։
     «Սայաթ-Նովա» փառատոնի նպատակն է պահպանել և տարածել Սայաթ-Նովայի ժառանգությունն ու առհասարակ աշուղական մշակույթը:

1750 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am