Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուերտո Ռիկոն ցանկանում է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը

10:15, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
Պուերտո Ռիկոն ցանկանում է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը

Պուերտո Ռիկոյի բնակիչները հանրաքվեի ընթացքում քվեարկել են կղզու համար քաղաքական նոր կարգավիճակի օգտին։ Հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ է աևտահայտվել, որ երկիրը ներառվի ԱՄՆ կազմում ու դառնա այդ երկրի 51-րդ նահանգը:

Ինչպես հայտնում է Reuters-ը, տեղացիներին առաջարկվել է երկրի քաղաքական ապագայի վերաբերյալ 3 տարբերակ՝ ԱՄՆ նահանգ, ազատ ասոցացված տարածք կամ չներառված տարածք, որն այժմ իրենից ներկայացնում է Պուերտո Ռիկոն:

Աղբյուրը մանրամասնում է, որ հանրաքվեի արդյունքների համաձայն՝ քվեարկողների 97%-ը կողմ է արտահայտվել, որ կղզին պաշտոնապես ներառվի Միացյալ Նահանգների կազմում:

Հանրաքվեի արդյունքները պետք է իրավաբանորեն ամրագրվեն Կոնգրեսի կողմից: Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը չէր աջակցել հանրաքվեի անցկացմանը:

10882 | 0
Facebook