Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՅԴ-ն «անկյուն է կանգնեցրել» Անդրանիկ Կարապետյանին

09:45, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
ՀՅԴ-ն «անկյուն է կանգնեցրել» Անդրանիկ Կարապետյանին
     «Ազդարարման համակարգի» մասին նախագիծը «գործ տալու» ինստիտուտի ներդրում անվանած ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը բացակայել է ու չի մասնակցել դրա ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ ընթերցմամբ քվեարկությանը: Ասում են՝ աղմկահարույց ելույթից հետո ՀՅԴ-ական վերնախավը զայրացել է նրա վրա ու կոչ արել նորընտիր պատգամավորին ելույթներն այսուհետ համաձայնեցնել իրենց հետ: Ի դեպ, ՀՅԴ-ն կողմ է քվեարկել նախագծին, իսկ ավելի ուշ հայտարարել, թե Անդրանիկ Կարապետյանը «պարզապես մտքերը լավ չի ձևակերպել ու այլ բան է ստացվել» և որ «Անդրանիկ Կարապետյանն իրենց պես կողմ է եղել նախագծին»:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
23224 | 4
Facebook