Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես են երկրպագուները հարձակվել Հարութ Գրիգորյանի՝ ոչ սպորտային պահվածք դրսևորած մրցակցի վրա

15:35, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Ինչպես են երկրպագուները հարձակվել Հարութ Գրիգորյանի՝ ոչ սպորտային պահվածք դրսևորած մրցակցի վրա

Փարիզում կայացած «Glory 42» քիքբոքսինգի մրցաշարի շրջանակներում տեղի է ունեցել հայազգի Հարութ Գրիգորյանի և հոլանդացի Մերթել Գրոնհարթի միջև մենամարտը։ Մենամարտի ավարտին հայ մարզիկի երկրպագուները հարձակվել են հոլանդացու վրա և հարվածել վերջինիս։ Պատճառը Գրոնհարթի ոչ սպորտային պահվածքն է եղել։ Գրոնհարթը մեջքից է հարվածել Գրիգորյանին, երբ Հարութը գլխին հարված էր բաց թողել և նահանջել դեպի անկյուն։ Մրցավարը չի դադարեցրել մենամարտն, իսկ հոլանդացին նոկաուտի է ենթարկել Գրիգորյանին։ Երբ հոլանդացին սկսել է տոնել հաղթանակը, ռինգ են դուրս եկել Գրիգորյանի երկրպագուներից երկուսը և հարձակվել Գրոնհարթի վրա։ Նրանք մի քանի հարված են հասցրել հոլանդացուն, մինչ մարզիչները և կազմակերպիչները կարողացել են հանդարտեցնել կրքերը։

Ինչպես են երկրպագուները հարձակվել Հարութ Գրիգորյանի՝ ոչ սպորտային պահվածք դրսևորած մրցակցի վրա
31672 | 1
Facebook