Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

Ախալքալաքում ապրող 11-ամյա Անահիտն արժանացել է «Փոքրիկ վիրտուոզ» տիտղոսին

20:05, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Ախալքալաքում ապրող 11-ամյա Անահիտն արժանացել է «Փոքրիկ վիրտուոզ» տիտղոսին

11-ամյա դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան, ով ապրում է Ախալքալաքում, երաժշտությամբ զբաղվում է արդեն 5 տարի: Հունիսի 4-ին Թբիլիսիում Անահիտ Ստելմաշովան արժանացել է «Փոքրիկ վիրտուոզ» տիտղոսին, ինչը նրա հերթական հաղթանակներից մեկն էր: Մայիս ամսին Անահիտն Իտալիայում, աշխարհահռչակ Ռոսինիի անվան թատրոնում նվագել է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը» և արժանացել 2-րդ կարգի մրցանակի:

Անահիտ Ստելմաշովա. Վաղարշապատի պարը»

Անահիտ Ստելմաշովան 2 տարեկանից նվագում է, սակայն երաժշտական դպրոց սկսել է հաճախել 6 տարեկանից: «Մանկապարտեզում ես նվագել եմ, որտեղ ներկա է եղել իմ ուսուցիչն, ով հետագայում դարձավ իմ երաժշտական ուղին նախանշողներից մեկը: Ես իմ կամքով վեց տարեկանում շատ ուզեցի ու գնացի երաժշտական դպրոց»,- jnews.ge-ին պատմել է Անահիտը:

5 տարի շարունակ Անահիտը ոչ մի դաս բաց չի թողել՝ օրական 2,5 ժամ Երաժշտական դպրոցում և նույնքան էլ տանն է պարապել: «Ամենաշատը սիրում եմ ջազ լսել, դասական եմ լսում, երբ տխուր եմ, ջազ, երբ ինձ հոյակապ եմ զգում»,- ասել է նա:

Անահիտ Ստելմաշովա

«Չի սիրում պարտվել, դրա համար անընդհատ պարապում է, որ հաղթանակի հասնի»,- ասում է Անահիտի մայրը՝ Դիանա Հակոբյանը:

Աղբյուրը` jnews.ge
5490 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am