Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դաղստանում թանգարանից գողացել են Նադիր շահի թուրն ու 90 այլ արժեքավոր իրեր

15:00, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Դաղստանում թանգարանից գողացել են Նադիր շահի թուրն ու 90 այլ արժեքավոր իրեր

Դաղստանում կողոպտել են «Կուբաչիի գեղարվեստական կոմբինատ» թանգարանը՝ տանելով ավելի քան 90 արժեքավոր ցուցանմուշներ: Դրանց թվում են Նադիր շահի հանրահայտ թուրը, հին շաշկի, 1736-47 թթ. Իրանի և Ատրպատականի շահի թուրը, արծաթյա սափորներ և այլն:

Հայտնի է, որ անհայտ անձիք ներթափանցել են թանգարան՝ պարզապես կոտրելով մուտքի դուռը: Այդքան թանկարժեք ցուցանմուշներ ունեցող թանգարանը չի ունեցել ոչ ազդանշանային համակարգ, ոչ էլ պրոֆեսիոնալ անվտանգություն:

Հաղորդվում է, որ միայն Նադիր շահի թուրը «սև շուկայում» կարող է վաճառվել 1-2 միլիոն դոլարով:
     2000-ականներից ի վեր թանգարանն արդեն 3-րդ անգամ է ենթարկվում կողոպուտի: Երկրորդ անգամ գողերին հաջողվել է բռնել, քանի որ նրանց մեքենան հայտնվել է ճամփեզրի ջրատարում:

8557 | 1
Facebook