Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը քննադատել է Թրամփի պատը

12:35, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Մերկելը քննադատել է Թրամփի պատը

Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև կառուցվող պատը չի լուծում այն խնդիրները, որոնք առաջացել են ներգաղթի պատճառով: Այդ մասին Մեխիկո կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ВВС-ին:
     Ըստ նրա` պատմությունը ցույց է տվել, որ միգրացիոն խնդիրները հաջողվել է լուծել միայն այն ժամանակ, երբ պետությունը լավ հարաբերություններ է ունեցել իր հարևանների հետ:
     «Ակնհայտ է, որ նախ պետք է վերացնել այն պատճառները, որոնք մարդկանց ստիպում են լքել հայրենիքն, իսկ դա նշնակում է, որ պատեր կառուցելն ու շրջափակումը լուծում չեն»,- ասել է Մերկելը:
     Նա նշել է, որ անօրինական արտագաղթը հաղթահարելու միակ միջոցն աղքատ շրջաններում կենսամակարդակի բարձրացումն է:

12849 | 2
Facebook