Սիրիայում ոչնչացվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը՝ հղում անելով սիրիական պետական հեռուստաընկերությանը: Աղբյուրի տվյալներով՝ նա զոհվել է ավիահարվածների արդյունքում, դա տեղի ունեցել հունիսի 10-ին՝ իրաքա-սիրիական սահմանից ոչ հեռու:
Հիշեցնենք, որ մամուլում մեկ անգամ չէ, որ տվյալներ են հայտնվել Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին: Վերջին նման լուրն այս տարվա ապրիլին էր: