Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա․ 4 մարդ մահացել է

11:20, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Մերձմոսկվայում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա․ 4 մարդ մահացել է

Մերձմոսկվայի Կրատովո ավանի բնակիչն իր տանից որսորդական հրացանից կրակ է բացել անցորդների վրա` սպանելով 4 մարդու: Եվս 3 մարդ տուժել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
     Ոստիկանությունը շրջափակել է տունն ու գրոհ սկսել, սակայն զինված տղամարդը չի հանձնվել, նա այրել է տունն ու փախել: Интерфакс-ի տվյալներով՝ ոստիկանները չարագործին շրջափակել են անտառում, բայց տղամադրը դարձյալ հրաժարվել է հանձնվել և ոստիկաններն սպանել են նրան։
     ՌԴ Ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի համատեղ գործողությունը տևել է մի քանի ժամ: Ոստիկանները բնակիչներին խնդրել են դուս չգալ տներից: Դեպքի վայր է բերվել զրահապատ տեխնիկա:
     Տղամարդը կրակել է և նռնակներ նետել: Ընդհանուր առմամբ 14 պայթյուն է եղել: Հատուկ գործողությունների ընթացքում հատուկ ծառայությունների 4 աշխատակից է վիրավորվել:
     Ոստիկանության գործողությունների ընթացքում տուժել են նաև խաղաղ բնակիչներ:

6685 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am