Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցում իսլամն անարգելու համար պակիստանցին մահվան է դատապարտվել

10:35, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Համացանցում իսլամն անարգելու համար պակիստանցին մահվան է դատապարտվել

Պակիստանում տղամարդուն մահվան են դատապարտել, քանի որ նա Facebook-ի իր էջում «վիրավորական մեկնաբանություններ է գրել իսլամի մասին»: Ըստ Daily Pakistan-ի՝ 30-ամյա շիա մեղադրյալին մահվան է դատապարտել Պակիստանի հակաահաբեկչական դատարանը։

Մասնավորապես, նրան մեղադրել են Մուհամմեդ մարգարեի կանանց և սուննի կրոնական գործիչների մասին «նվաստացուցիչ» գրառումների համար:
     Human Rights Watch-ի տվյալներով՝ նախորդ տարի Պակիստանում 15 մարդ է ձերբակալվել իսլամը վիրավորելու համար։

12801 | 6
Facebook