Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը մտահոգում է Մոսկվային, բայց նա չի միջամտի այլ երկրների գործերին». Լավրով

15:50, շաբաթ, 10 հունիսի, 2017 թ.
«Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը մտահոգում է Մոսկվային, բայց նա չի միջամտի այլ երկրների գործերին». Լավրով

Մոսկվան չի միջամտի այլ երկրների գործերին կամ երրորդ երկրների երկկողմ հարաբերություններին, բայց մտահոգված է գործընկերների հարաբերությունների վատթարացման համար․ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդուրահման Ալ Թանիի հետ բանակցությունների ընթացքում:

Լավրովի խոսքով, Մոսկվան իրավիճակի սրմանը և որոշ արաբական երկրների՝ Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանն անհանգստությամբ է արձագանքել: Նախարարը նշել է, որ Ռուսաստանը կողմնակից է նրան, որ ցանկացած հակամարտություն լուծվում է բանակցությունների սեղանի շուրջ՝ փոխադարձ հարգանքի, հավասար երկխոսության միջոցով:
     «Անմիջական երկխոսության միջոցով կարելի է ավելի լավ հասկանալ միմյանց մտահոգությունները, սևեռել ուշադրությունն այն ուղիների վրա, որոնք կարող են կարգավորել այդ մտահոգությունները՝ ապահովելով թափանցիկությունը բոլոր հարցերում»,- ասել է Լավրովը։

6960 | 5
Facebook