Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիայում 25-ամյա ռեգբիստ է մահացել՝ հանդիպման ընթացքում ստացած վնասվածքներից

16:15, շաբաթ, 10 հունիսի, 2017 թ.
Ավստրալիայում 25-ամյա ռեգբիստ է մահացել՝ հանդիպման ընթացքում ստացած վնասվածքներից

Ավստրալական «Վորինգա» ակումբի ռեգբիստը մահացել է՝ Ավստրալիայի առաջնության «Գորդոն»-ի դեմ հանդիպման ընթացքում ստացած վնասվածքներից։ Ռեգբիստի անունն, ինչպես նաև վնասվածքների բնույթը, չեն հայտնվում։ Նշվում է, որ 25-ամյա մարզիկին առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել, որն անօգուտ է եղել։ Այդ մարզադաշտում առաջիկա օրերին կայանալիք բոլոր հանդիպումները չեղյալ են հայտարարվել։

11890 | 0
Facebook