Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թայվանում ուղղաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

14:40, շաբաթ, 10 հունիսի, 2017 թ.
Թայվանում ուղղաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Թայվանի արևելյան ափին` Հուալյան գնացող ճանապարհին, քաղաքացիական ուղղաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել. ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հաղորդում է CNA գործակալությունը:

Ուղղաթիռը, որը պատկանում է Emerald Pacific Airlines ավիաընկերությանը, վթարի է ենթարկվել այսօր` Ֆենբին նավահանգստի մոտ` օդային լուսանկարչության ընթացքում:

Վթարի պատճառների մասին տեղեկություն դեռեւս չի հաղորդվում: Այդ ուղղությամբ տեղական ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

8393 | 0
Facebook