Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը կոչ է արել Պարսից ծոցի երկրներին՝ համատեղ կարգավորել Կատարի շուրջ ստեղծված իրավիճակը

14:00, շաբաթ, 10 հունիսի, 2017 թ.
Մերկելը կոչ է արել Պարսից ծոցի երկրներին՝ համատեղ կարգավորել Կատարի շուրջ ստեղծված իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգություն է հայտնել Կատարի շուրջ իրավիճակի առթիվ. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա կոչ է արել Պարսից ծոցի երկրներին, նաև Թուրքիային ու Իրանին, համատեղ աշխատել՝ կարգավորելու տարածաշրջանային ճգնաժամը:

Մերկելի խոսքով՝ այդ «շատ տագնապալի» իրավիճակն անհնար է հաղթահարել առանց տարածաշրջանային դերակատարների ներգրավման։

«Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Սիրիայի ու Իրաքի հակամարտությունների քաղաքական կարգավորումն անհնար է, քանի դեռ որոշակի դերակատարներ չեն ներառվում երկխոսության մեջ։ Այս իրավիճակում խոսքը Կատարի, Թուրքիայի ու Իրանի մասին է»,- ասել է նա։

Մերկելը նշել է տարածաշրջանում ուժերի «ողջամիտ» հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը։
     Մերկելը նաև հույս է հայտնել, որ Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունները շարունակվելու են նաև առաջիկա օրերին՝ համաձայն նախապես հաստատված պլանի, անկախ երկրում ընտրությունների արդյունքներից:

6609 | 1
Facebook