Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ՀԴԲ նախկին ղեկավարը Թրամփին սուտասան է անվանել ու սկանդալային տեղեկություններ հայտնել

15:05, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
ՀԴԲ նախկին ղեկավարը Թրամփին սուտասան է անվանել ու սկանդալային տեղեկություններ հայտնել

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ջեյմս Քոմին 3 ժամ շարունակ վկայություն է տվել Սենատում՝ խոսելով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի մասին ու իր ելույթում մի քանի անգամ սուտասան է անվանել Թրամփին:

Քոմին, ում Թրամփն աշխատանքից ազատել էր մայիսի 9-ին վատ աշխատելու պատճառաբանությամբ, ասել է, որ իրեն աշխատանքից հեռացնելու իրական պատճառը Թրամփ-Ռուսաստան հավանական կապի վերաբերյալ իր վարած հետաքննությունն էր:

Թրամփը Քոմիին կարգադրել էր փակել հետաքննությունը՝ նշելով, որ դա ավելորդ խնդիրներ է ստեղծում իր համար:

Քոմին հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահը ստել է ու իրեն միտումնավոր վատաբանել՝ փորձելով արդարացնել իր պաշտոնանկությունը:

ՀԴԲ նախկին տնօրենը նաև մանրամասնել է, որ Թրամփի հետ ունեցած հանդիպումներից յուրաքանչյուրը ձայնագրել է, քանի որ մտավախություն է ունեցել, որ նախագահը կարող է իրենց միջև խոսացածն աղավաղված ներկայացնել:

Քոմին նախագահի հետ հանդիպումների մանրամասներն ընկերոջ միջոցով փոխանցել է մամուլի ներկայացուցիչներին:

«Ռուսներն իրոք միջամտել են 2016թ. կայացած նախագահական ընտրություններին: Նրանք դա միտումնավոր են արել ու շատ գրագետ ձևով: Այդ հարցում նրանք գործադրել են տեխնիկական անհավանական ջանքեր: Թրամփի վարչակազմը նախընտրեց ինձ ու ամբողջ ՀԴԲ-ն վարկաբեկել՝ ասելով, որ կառույցը վատ է ղեկավարվում ու աշխատում և կորցրել է ղեկավարի վստահությունը: Բայց դրանք ստեր էին՝ շատ պարզ ու հասարակ, որոնք, ցավոք, մատուցվել են մեր ժողովրդին: Վստահ եմ, որ ինձ հեռացրին Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ հետաքննության պատճառով: Այդ հետաքննությունը նյարդայնացնում էր նախագահին և հավելյալ ճնշում գործադրում նրա վրա, ուստի՝ նա որոշեց ինձ հեռացնել»,- ՀԴԲ նախկին տնօրենի խոսքերն է մեջբերում է The Guardian գործակալությունը :

Քոմին վկայությունը եզրափակել է՝ նշելով, որ Թրամփի հետ ունեցած մի քանի հանդիպումներից հետո իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԱՄՆ նախագահն իրեն նույն պաշտոնում պահելու համար ինչ-որ բան էր ակնկալում՝ հավանաբար սկանդալային հետաքննությանը վերջ տալը:

5613 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am