Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

5000 տարի առաջ Սահարան բուսականությամբ ծածկված կենդանի տարածք է եղել

20:30, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
5000 տարի առաջ Սահարան բուսականությամբ ծածկված կենդանի տարածք է եղել

Սահարա անապատն զբաղեցնում է Աֆրիկա մայրցամաքի 30%-ը: Այսօր այն տոթ կլիմայով ամենամեծ անապատային տարածքն է և երկրորդ անապատն՝ Անտարկտիդայից հետո: Որքան էլ դժվար է պատկերացնելն, այնուամենայնիվ, ժամանակին այս շիկացած ավազներում եռացել է կյանքը, փթթել է բուսականությունը, բազմացել են կենդանիները, հայտնվել են մարդկային առաջին բնակատեղիները:

Այն, որ Սահարան ժամանակին կենդանի տարածք է եղել, փաստում է գետային ցանցի առկայությունը, որը հայտնաբերել են ֆրանսիացի հնագետները: Նրանց կարծիքով՝ չորացած հունը պատկանել է Թամանրասեթ գետին, որը ձևավորվել է սեզոնային հորդառատ անձրևների շնորհիվ: Այն հոսել է արևմտյան Սահարայի տարածքում 5000 տարի առաջ և ավարտվել ատլանտյան գետաբերանով՝ Մավրիտանիայի տարածքում:
     Ճապոնական ALOS արբանյակից ստացած տվյալների օգնությամբ գիտնականները 500 կմ-անոց հունի կողքերում հայտնաբերել են նստվածքային ապարներ, որոնք նրանց հնարավորություն են տվել եզրակացություն կազմելու հին սահարայի հարուստ ֆլորայի ու ֆաունայի մասին: Նրան գնահատականներով՝ իր վտակներով հանդերձ Թամանրասեթը եղել է մոլորակի ամենախոշոր գետերից մեկը: Դրանում առատ ձուկ է եղել, իսկ ափերիին շրջել են ռնգեղջյուրներ ու այլ կենդանիներ:
     Այս հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Հավելենք, որ Սահարայի կանաչապատ լինելու մասին ենթադրությունները մեկ հաստատվում, մեկ հերքվում են: Ընդամենը 4 տարի առաջ մեկ այլ հետազոտողների խումբ հերքել էր չորային այս տարածքում միայն մուսոնային անձրևներով սնվող գետերի երբեմնի առկայությունը:

22447 | 1
Facebook