Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայի խորհրդարանը 200 տարվա ընթացքում առաջին անգամ միապետի պաշտոնանկությունը թույլատրող օրենք է ընդունել

12:15, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
Ճապոնիայի խորհրդարանը 200 տարվա ընթացքում առաջին անգամ միապետի պաշտոնանկությունը թույլատրող օրենք է ընդունել

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել հատուկ օրինագծին, որով թույլ է տրվում գահընկեց անել կայսր Ակիհիթոյին և գահը հանձնել նրա ավագ որդուն` թագաժառանգ Նարուհիթոյին: Քվեարկությանը մասնակցել են 242 պատգամավորներից 235-ը` միաձայն ընդունելով օրինագիծը:
     Համաձայն ընդունված փաստաթղթի` միապետը կարող է գահընկեց արվել օրենքն ընդունվելուց հոտ 3 տարվա ընթացքում: Պաշտոնական ամսաթիվ դեռևս չի նշվում, բայց մամուլի հրապարակումների համաձայն` կայսրը գահընկեց կարվի 2018-ի դեկտեմբերին:

Ընդունված օրենքում ասվում է, որ Ճապոնիայի բնակչությունը հասկանում է կայսեր նշանակությունը և այն, որ տարիքի հետ նա չի կարող լիովին կատարել իր գործառությները:
     Գահընկեց արվելուց հետո Ակիհիթո կայսրը կշարունակի պետական ապահովում և այլ արտոնություններ ունենալ ու կպահպանի «ձերդ գերազանցություն» տիտղոսը: Բացի այդ, նրան կդիմեն նաև «ձյոկո» ձևով, ինչը բառացի նշանակում է գահազուրկ կայսր: Կայսրուհի Միթկոյին էլ կանվանեն «ձյոկովո»:
     Կայսեր կրտսեր որդին` Ակիսինոն, եղբոր` Նարուհիթոյի գահակալումից հետո կդառնա նրա հետնորդը, քանի որ վերջինն արու զավակ չունի:

Աղբյուրը` tass.ru
9480 | 0
Facebook