Խնդրում ենք սպասել...

Համացանց

Wi-Fi երթուղիչի լուսադիոդներով ցանցահենները կարող են գողանալ անձնական տեղեկատվություն

23:05, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
Wi-Fi երթուղիչի լուսադիոդներով ցանցահենները կարող են գողանալ անձնական տեղեկատվություն

Բեն Գուրիոնի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, թե ինչպես կարող են ցանցահենները կիրառել լուսադիոդային երթուղիչների (ռոութեր) ազդանշանները՝ անձնական տեղեկատվություն գողանալու նպատակով:
     Մասնագետները մշակել են ծրագիր, որը կարողացել է վերահսկել երթուղիչի լուսադիոդների վրա, որոնք սովորաբար կիրառվում են կապի ակտիվությունը ցույց տալու համար: Լուսային ազդանշանները կոդավորվել են ու փոխանցվել լուսային իմպուլսների միջոցով:
     Ըստ իսրայելցի գիտնականների՝ որպես կանոն՝ օգտագործողը չի հետևում, թե ինչպես են թարթում իր երթուղիչի լույսերն, ինչն էլ հնարավորություն է տալիս գաղտնի փոխանցել տեղեկատվությունը: Չարագործները կարող են այս ճանապարհով տեղեկատվություն վերցնել համակարգչից, որն անգամ միացված չէ համացանցին, բայց աշխատում է լոկալ ցանցով:
     Ցուցադրելու համար մասնագետներն ընտրել են սովորական TP-LINK երթուղիչը: Ծրագիրը կարողացել է 7 լուսադիոդների օգնությամբ փոխանցել վայրկյանում 10 հազար բիթ տեղեկատվություն:

Wi-Fi երթուղիչի լուսադիոդներով ցանցահենները կարող են գողանալ անձնական տեղեկատվություն
41499 | 4
Facebook