Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մարզիկը պետք է հավաքների մեջ լինի, ոչ թե զենքով վազվզի քաղաքում». Մամիաշվիլին՝ Հարությունյանի մասին

11:35, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
«Մարզիկը պետք է հավաքների մեջ լինի, ոչ թե զենքով վազվզի քաղաքում». Մամիաշվիլին՝ Հարությունյանի մասին

Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին մեկնաբանել է երեկ մամուլում տարածված լուրերն այն մասին, որ Միհրան Հարությունյանը Մոսկվայում ծեծկռտուքի մասնակից է եղել, որն ավարտվել է կրակոցով։

«Նա արդեն մի քանի տարի է, ինչ տեղափոխվել է Հայաստան։ Այնտեղ ապրում է և Հայաստանի դրոշի տակ է հանդես գալիս։ Նա Ռիոյի օլիմպիական խաղերի մեդալակիր է՝ Հայաստանի դրոշի տակ։ Մարզիկը պետք է հավաքների մեջ լինի, մարզվի և մրցումների մասնակցի, ոչ թե զենքով վազվզի քաղաքում»,- նշել է Մամիաշվիլին։

10510 | 0
Facebook