Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը հրապարակել է ԴԱԻՇ ահաբեկիչների թիվը

10:45, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
ՄԱԿ-ը հրապարակել է ԴԱԻՇ ահաբեկիչների թիվը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամների թիվը կազմում է շուրջ 20 հազար մարդ: Այդ մասին ասվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից սպառնալիքների մասին ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացված 5-րդ զեկույցում:
     Ըստ զեկույցի` վերջին 16 ամսվա ընթացքում ԴԱԻՇ ահաբեկիչների թիվը զգալիորեն կրճատվել է և ներկայում հասնում է 12-20 հազարի: Միևնույն ժամանակ դանդաղել է նաև այլ երկրներից դեպի Սիրիա և Իրաք զինյալ ահաբեկիչների ներհոսքը: Բայց այժմ հանրությանը լուրջ սպառնալիք են ներկայացնում զինյալների վերադարձը հայրենիք և հակամարտության գոտուց նրանց տեղաշարժն այլ տարածքներ:

ՄԱԿ-ը նշում է, որ 2016թ. հունվարից Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ը գտնվում է մշտական ռազմական ճնշման տակ և մի շարք անհաջողություններ է կրել: Բայց խմբավորումը շարունակում է դիմադրություն ցույց տալ Իրաքի Մոսուլ և Սիրայի Ռաքքա քաղաքներում:
     Զեկույցում նշվում է նաև, որ ահաբեկիչներն իրենց քարոզչությունն իրականացնելու համար ակտիվորեն կիրառում են համացանցն ու սոցկայքերը:
     Չնայած ֆինանսական դրության վատացմանը՝ ԴԱԻՇ-ը նախկինի պես ամսական մի քանի տասնյակ միլիոն դոլար եկամուտ ունի։ Հիմնականում զինյալները եկամուտներ են ստանում նավթի վաճառքից ու հարկերից։ Նրանք նաև իրենց գանձարանը համալրում են հին արժեքավոր իրերի մաքսանենգության, մարդկանց առևտրի, գյուղատնտեսական արտադրանքի ու էլեկտրաէներգիայի վաճառքի հաշվին։

5788 | 0
Facebook