Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մեքսիկայում հայտնաբերվել է գնդակով խաղի համար նախատեսված մարզադաշտ՝ մարդկային մնացորդներով

21:05, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
Մեքսիկայում հայտնաբերվել է գնդակով խաղի համար նախատեսված մարզադաշտ՝ մարդկային մնացորդներով

Մեքսիկացի հնագետները հայտնաբերել են տաճար, որը ձոնված է եղել ացտեկների քամու աստված Էեկատլին, ինչպես նաև՝ մարզադաշտի ավերակներ, որտեղ տեղի է ունեցել գնդակով ծիսական խաղ: Բացահայտումն արվել է Մեխիկոյի հենց կենտրոնում:

Պեղումների ժամանակ աստիճանների վրա հայտնաբերվել են երեխաների և դեռահասների պարանոցի ողեր: Նրանք, ենթադրաբար, զոհ են մատուցվել:

Կառույցից մնացել է միայն մի հատված՝ աստիճաններն ու տրիբունայի մի հատվածը: Մարզադաշտն ունեցել է 50 մ երկարություն:

Նախկինում այս տաճարի տեղում հյուրանոց է եղել, որն ավերվել է 1985 թվականին հազարվոր կյանքեր խլած երկրաշարժի ժամանակ:

Հետազոտողները ենթադրում են, որ տաճարը կառուցվել է 1486-1502 թվականներին:

Մեքսիկայում հայտնաբերվել է գնդակով խաղի համար նախատեսված մարզադաշտ՝ մարդկային մնացորդներով
Մեքսիկայում հայտնաբերվել է գնդակով խաղի համար նախատեսված մարզադաշտ՝ մարդկային մնացորդներով
Մեքսիկայում հայտնաբերվել է գնդակով խաղի համար նախատեսված մարզադաշտ՝ մարդկային մնացորդներով
Մեքսիկայում հայտնաբերվել է գնդակով խաղի համար նախատեսված մարզադաշտ՝ մարդկային մնացորդներով
Մեքսիկայում հայտնաբերվել է գնդակով խաղի համար նախատեսված մարզադաշտ՝ մարդկային մնացորդներով
Մեքսիկայում հայտնաբերվել է գնդակով խաղի համար նախատեսված մարզադաշտ՝ մարդկային մնացորդներով
Մեքսիկայում հայտնաբերվել է գնդակով խաղի համար նախատեսված մարզադաշտ՝ մարդկային մնացորդներով
16553 | 1
Facebook