Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայում պահպանողականները զրկվել են խորհրդարանական մեծամասնությունից, սակայն Թերեզա Մեյը կմնա վարչապետի պաշտոնում

10:15, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
Մեծ Բրիտանիայում պահպանողականները զրկվել են խորհրդարանական մեծամասնությունից, սակայն Թերեզա Մեյը կմնա վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Պահպանողական կուսակցությունը զրկվել են խորհրդարանական մեծամասնությունից։ Այն Համայնքների պալատում կստանա 306 տեղ, լեյբորիստները՝ 258, լիբերալ-դեմոկրատները՝ 12, շոտլանդացի ազգայնականները՝ 34, մյուս կուսակցությունները՝ 21:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում կա 650 տեղ: Խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար կուսակցությունը պետք է ստանա 326 մանդատ:

Հաշվի առնելով պահպանողականների ձախողումը՝ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը կոչ է արել վարչապետին հրաժարական տալ: Սակայն վերջինը վերընտրվել է վարչապետի պաշտոնում։ Վերընտրմանը հաջորդած կարճ ելույթում նա վստահեցրել է իր աջակիցներին, որ պահպանողականների կառավարումը երկրին կբերի կայունություն, ինչպես նաև շահեկան պայմաններ կապահովի երկրի համար Brexit-ի իրականացման հարցում:

15045 | 0
Facebook