Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղվանից երթևեկության փոփոխություններ կլինեն Երևանի տարբեր հատվածներում

21:00, հինգշաբթի, 08 հունիսի, 2017 թ.
Վաղվանից երթևեկության փոփոխություններ կլինեն Երևանի տարբեր հատվածներում
     Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) 2017 թ. հունիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
    
     Փոփոխության արդյունքում՝ Իսակովի պողոտայով Երևանի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կկազմակերպվի հետադարձի տեղ, ինչի համար տվյալ խաչմերուկի հատվածում լրացուցիչ կավելացվի միայն հետադարձի համար առանձնացված 4-րդ երթևեկելի գոտի:
    
Երթևեկության փոփոխություն տեղի կունենա նաև Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում:
    
     Նոր կառուցված օլիմպիական ավանի տարածք տրանսպորտային միջոցների մուտքն անվտանգ կազմակերպելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 9-ից Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
    
     Փոփոխությունների արդյունքում՝ Եղվարդի խճուղու նշված հատվածում Զովունի գյուղի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին երթևեկելի 3-րդ գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ կամ դեպի ձախ՝ դեպի օլիմպիական ավանի մերձակա տարածք (նախկին ուղիղ կամ հետադարձի փոխարեն): Իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված վայրում կարգելվի հետադարձի կատարումը՝ նրանք այդ հատվածում կարող են երթևեկել միայն ուղիղ:
32664 | 0
Facebook