Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հուլիսի 1-ից Skype-ն անհասանելի կլինի մի շարք օպերացիոն համակարգերի համար

23:00, հինգշաբթի, 08 հունիսի, 2017 թ.
Հուլիսի 1-ից Skype-ն անհասանելի կլինի մի շարք օպերացիոն համակարգերի համար

Microsoft ընկերությունը հայտնում է, որ նախատեսում է դադարեցնել մի շարք հին հավելվածների ծրագրային ապահովումը: Մասնավորապես հուլիսի 1-ից կդադարեցվի Skype հայտնի հավելվածի ապահովումը Windows Phone 8, 8.1 և Windows RT օպերացիոն համակարգերի համար:
     Ներկայում ընկերությունն իրականացնում է Skype-ի թարգմանություն P2P-ի համար, դրա համար էլ հավելվածի հին տարբերակներն այլևս չեն աշխատի: Անցումը P2P-ին կլինի ամբողջական:
     Հավելենք, որ Skype-ի հին տարբերակներից հրաժարվելն անակնկալ չէր, քանի որ Microsoft-ն այդ ծրագրերի մասին խոսել էր դեռ 2016-ին:

Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կամենում անցնել Skype-ի ժամանակակից տարբերակներին, ընկերությունն առաջարկում է օգտվել վեբ տարբերակից:

13357 | 0
Facebook