Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

13 միֆեր, որոնց մեզ ստիպել են հավատալ աշխարհագրության դասին

19:05, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
13 միֆեր, որոնց մեզ ստիպել են հավատալ աշխարհագրության դասին

Կան բազմաթիվ միֆեր, որոնք դպրոցում սովորեցնում են որպես փաստեր: Սակայն միշտ չէ, որ դասագրքերում գրվածը համապատասխանում է իրականությանը: Բերենք մի քանի օրինակներ աշխարհագրությունից:

Միֆ. Էվերեստն ամենաբարձր լեռն է:

Փաստ. տեխնիկապես ամենաբարձր լեռը Հավայներում գտնվող Մաունա-Կեան է: Դրա բարձրությունը 10203 մ է, որի մեծ մասը թաքնված է ջրի տակ:

Միֆ. Չինական մեծ պարիսպը միակ ձեռակերտ օբյեկտն է, որ երևում է տիեզերքից:

Փաստ. չի երևում, որովհետև շատ նեղ է, լայնությունն ընդամենը 6 մ է:

Միֆ. ամենամեծ անապատը Սահարան է:

Փաստ. ամենամեծ անապատն Անտարկտիդան է: Դրա մակերևույթը գրեթե 870 հազար քառակուսի կմ է, իսկ որոշ շրջաններում տեղումներ չեն եղել շուրջ 2 միլիոն տարի:

Միֆ. Լոնդոնի Բիգ Բենը ժամացույցով աշտարակն է:

Փաստ. Բիգ-Բենն աշտարակի զանգակն է, որը խփում է ժամերը: Իսկ աշտարակը կոչվում է Սեն Սթիվեն:

Միֆ. ամպերը կշիռ չունեն:

Փաստ. ամպերը բաղկացած են փոքրագույն ջրային կաթիլներից, որոնց ընդհանուր քաշը կարող է հասնել 500 տոննայի:

Միֆ. կայծակը եբրեք միևնույն տեղը չի հարվածում:

Փաստ. հարվածում է: Օրինակ, Էմփեյր Սթեյթ բիլդինգի ծայրաձողին այն տարեկան հարվածում է միջինում 25 անգամ:

Միֆ. աշխարհի ամենաբարձր ջրվեժն Անխելն է Վենեսուելայում:

Փաստ. ամենաբարձ ջրվեժը գտնվում է Դանիական նեղուցի հատակին, ջրի տակ և անուն չունի: Դրա բարձրությունը 3505 մ է: Այո, օվկիանոսներում լինում են ջրվեժներ, գետեր ու լճեր, սակայն դրանք դժվար է լուսանկարել:

Միֆ. ջուրը փոխանցում է էլեկտրական հոսանքը:

Փաստ. հոսանքը ոչ թե ջուրն, այլ դրանում լուծված հանքանյութերն են փոխանցում: Թորած ջուրն էլեկտրական հոսանքը չի փոխանցում:

Միֆ. ալմաստը հնարավոր չէ փշրել:

Փաստ. մուրճի մի թեթև հարվածը մեծ ալմաստը կբաժանի բազմաթիվ փոքր մասնիկների:

Միֆ. բոլոր ծառերը ջուրն ստանում են արմատների միջոցով:

Փաստ. Աֆրիկայի Նամիբ անապատում աճում է վելվիչիա զարմանահրաշը, որի տերևները ջրով են ապահովում արմատներին:

Միֆ. Մեծ Բրիտանիան Եվրոպայի ամենաանձրևոտ երկիրն է:

Փաստ. Լոնդոնում տարեկան թափվում են 500 մմ տեղումներ, Հռոմում՝ 760, Միլանում՝ 1000, Գենուայում՝ 1100: Բայց Իտալիայում, օրինակ, անձրևում է հիմնականում գարնանն ու աշնանն, իսկ Մեծ Բրիտանիայում՝ տարվա բոլոր եղանակներին հավասարապես:

Միֆ. Նեղոսը Երկրի ամենաերկար գետն է:

Փաստ. Ամազոնը Նեղոսից երկար է 400 կմ-ով: Դրա երկարությունը հասնում է 7100 կմ-ի:

Միֆ. Երկրի ամենաաղի լիճը Մեռյալն է:

Փաստ. ամենաաղի լիճը Դոն Ժուանն է Անտարկիդայի Չոր հովիտներում: Դրանում ջուրն այնքան աղի է, որ չի սառչում -50 աստիճան Ցելսիուս սառնամանիքին:

9598 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Աթեիստ
Աթեիստ 20:45, 11.06.2017
Միֆ. Երկրի ամենաաղի լիճը Մեռյալն է:
Փաստ. ամենաաղի լիճը Դոն Ժուանն է Անտարկիդայի Չոր հովիտներում: Դրանում ջուրն այնքան աղի է, որ չի սառչում -50 աստիճան Ցելսիուս սառնամանիքին:
Աթեիստ
Աթեիստ 20:53, 11.06.2017
Միֆ. Երկրի ամենաաղի լիճը Մեռյալն է:
Փաստ. ամենաաղի լիճը Դոն Ժուանն է Անտարկիդայի Չոր հովիտներում: Դրանում ջուրն այնքան աղի է, որ չի սառչում -50 աստիճան Ցելսիուս սառնամանիքին:
Սխալ է
Ամենացածր ջերմաստիճանում սառչում է 20%-անոց աղաջուրը` -20ում
պապ
պապ 22:21, 11.06.2017
http://past.am/?p=153686&l=am