Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում հրավառության սարքերի գործարան է պայթել. 25 մարդ զոհվել է

11:45, հինգշաբթի, 08 հունիսի, 2017 թ.
Հնդկաստանում հրավառության սարքերի գործարան է պայթել. 25 մարդ զոհվել է

Հնդկաստանի Մահյա Պրադեշ նահանգում հրավառության սարքավորումների արտադրմամբ զբազվող գործարանում պայթյուն է որոտացել և հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել է շուրջ 8 մարդ: Ինչպես հաղորդում է Times of India լրատվականը, տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
     Միջադեպը տեղի է ունեցել երեկ, տեղի ժամանակով 15:00-ին: Պայթյունի պահին գործարանում 40 աշխատող է եղել, մեծ մասը` կանայք: Ոստիկանության հաղորդմամբ` պայթյունի հետևանքով հաստատության մի մասը փլուզվել է, այնտեղ մարդիկ են արգելափակվել:
     Որոնողական աշխատանքները տարվել են մինչև ուշ գիշեր: Պայթյունի պատճառները մինչ այժմ հայտնի չեն:

11437 | 0
Facebook