Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու համար

20:00, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու համար
     «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Սաուդյան Արաբիային՝ Իրանի խորհրդարանի և իմամ Հոմեյնիի դամբարանի վրա իրականացված զինված հարձակումներին մասնակցություն ունենալու համար: «Ահաբեկչությունը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի ու այն երկրների ղեկավարների հետ հանդիպումից մեկ շաբաթ անց, որոնք աջակցում են ահաբեկիչներին: Այն, որ ԴԱԻՇ-ն ստանձնել է պատասխանատվությունն, ապացուցում է, որ սաուդացիները ներգրավված են դրանում»,- ասված է հայտարարության տեքստում, փոխանցում է РБК-ն:
     Հիշեցնենք՝ Իրանում ահաբեկչության զոհերի ընդհանուր թիվը հասել է 12-ի․ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են:
5064 | 1
Facebook