Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բարսելոնա»-ի ղեկավարությունը և Լուիս Էնրիկեն հրավիրված չեն Մեսսիի հարսանիքին

17:50, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը և Լուիս Էնրիկեն հրավիրված չեն Մեսսիի հարսանիքին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հունիսի 30-ին կամուսնանա ընկերուհու՝ Անտոնելա Ռոկուցոյի հետ։ Զույգի հայրենիքում՝ Ռոսարիոյում, կայանալիք հարսանիքին հրավիրված են թիմի բոլոր ֆուտբոլիստներն, ինչպես նաև սպասարկող անձնակազմն՝ ակումբի աշխատակիցները, ֆիզիոթերապևտները, բժիշկները, մերսողները։ Հրավիրված չեն միայն նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, Խուան Կարլոս Ունսուեն և մարզչական շտաբի մյուս անդամները։ Հրավիրված չէ նաև ակումբի ղեկավարությունն՝ այդ թվում նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։

8413 | 0
Facebook