Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում ահաբեկչության զոհերի ընդհանուր թիվը հասել է 12-ի․ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են

17:00, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Իրանում ահաբեկչության զոհերի ընդհանուր թիվը հասել է 12-ի․ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են

Իրանի շտապ բժշկական ծառայության կենտրոնի ղեկավարի հաղորդմամբ՝ երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, 42 մարդ վիրավորվել է:
     Խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են, հայտնում է Mehr գործակալությունը: Առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց:

Գործակալությունը հայտնում է, որ անվտանգության ուժերն այժմ հարձակումների հետևանքների վերացման գործողություն են իրականացնում խորհրդարանի շենքում:

Երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին էլ հայտնել է, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:

9196 | 0
Facebook