Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալլա Պուգաչովան սրտի կաթված է տարել

14:25, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Ալլա Պուգաչովան սրտի կաթված է տարել

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան սրտի կաթված է տարել: Այդ մասին, ինչպես հաղորդում է Комсомольская правда-ն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երգչուհու դուստրը` Կրիստինա Օրբակայտեն:
     «Մայրս սրտի կաթված է տարել, բժիշկը ժամանել է Լոնդոնից` ախտորոշման համար: Որոշեցինք, որ Բագրատ Գեղամի Ալեքյանը մորս ևս մեկ ստենդ կտեղադրի»,- ասել է Օրբակայտեն` նշեկով, որ վիրահատությունը պետք է անցկացվեր Վիշնևսկու անվան հիվանդանոցում: Նա հայտնել է, որ Պուգաչովան արդեն մեկ անգամ ենթարկաված է եղել սրտի ստենդավորման:
     Վիշնևսկի հիվանդանոցի տնօրեն Ռեվիշվալ Ամիրը լրատվականին հայտնել է, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի եղել: Կատարվել է միայն ախտորոշում: Ըստ նրա` երգչուհին հիվանդանոցում անց է կացրել մի քանի ժամ և այժմ ընտանիքի հետ արձակուրդի է մեկնել:

22351 | 1
Facebook