Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարը կարող է ստանալ Իսպանիայի քաղաքացիություն

14:30, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Նեյմարը կարող է ստանալ Իսպանիայի քաղաքացիություն

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կարող է դառնալ Իսպանիայի քաղաքացի։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է կրճատել ԵՄ անդամ երկրների խաղացողների թիվը, քանի որ, կանոնադրությանը համաձայն, թիմում կարող է լինել նման 3 ֆուտբոլիստ։ Այս պահին «Բարսելոնա»-ի կազմում այդ երեք ֆուտբոլիստներն են բրազիլացիներ Նեյմարը և Մարլոնն, ինչպես նաև ուրուգվայցի Լուիս Սուարեսը։ Իսպանիայի նախկին գաղութների ֆուտբոլիստները կարող են երկքաղաքացիություն ձևակերպել 2 տարուց, իսկ մյուս ֆուտբոլիստները՝ 5 տարուց։ Նեյմարը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2013-ին, այդ պատճառով կարող է արդեն իսկ դառնալ Իսպանիայի քաղաքացի։

5062 | 0
Facebook