Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի

13:00, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի
     Իրանի Tasnim լրատվականը, հենվելով իր աղբյուրների վրա, հայտնում է, որ երկրի խորհրդարանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ։ Նշվում է, որ շենքի վերևի հարկում 4 մարդ պատանդ է պահվում: Անվտանգության ուժերն այդ տեղեկությունը, սակայն, դեռևս չեն հաստատել:
     Հիշեցնենք, որ կատարվածի պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։
     Գործակալությունը հայտնում է նաև, որ անվտանգության ուժերը փակել են խորհրդարանի հարակից փողոցները՝ փորձելով ձերբակալել խորհրդարանի շենքի ներսում գտնվող զինված անձանց:
6376 | 0
Facebook